‘
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող՝ Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ մինչեւ հունիսի 30-ը տնտեսվարողները պետք է դրոշմապիտակավորեն մի շարք ապրանքներ, մասնավորապես՝ օծանելիք, պահածոներ եւ այլն:
Քննարկման ժամանակ Լեւոն Զուրաբյանը հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց՝ իրենց գնահատականներով՝ չդրոշմավորված ապրանքների որքա՞ն մնացորդ կա, եւ արդյո՞ք մինչեւ վերջնաժամկետը հնարավոր է իրացնել դրանք:
«Եթե դա հնարավոր չի լինում, այդ ապրանքն ի՞նչ է լինում, այդ ապրանքը դառնալու է անպիտա՞ն, ինչքա՞ն կորուստ են կրելու այդ ձեռնարկատերերը», — հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Այվազյանն ասաց, որ առաջարկվող փոփոխության համաձայն՝ փոքր ձեռնարկատերն իր մոտ մնացած չդրոշմավորված ապրանքի քանակության մասին պետք է հայտնի տեղի հարկային մարմին, եւ դրանից հետո «100-150 տարի կարող ա հանգիստ վաճառել»:
‘