‘Պատգամավոր. «Որոտան»-ը մեկ «շկաֆի» հետ համեմատելն իրոք աննախադեպ էր ‘

1375

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Երեկ ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ մեր ամենագետ նախարարներից Հրայր Թովմասյանը զարմացրեց իր գիտելիքներով ՓԲԸ-ների գույքի և բաժնետոմսերի մասին իր կարդացած «մաստեր-կլասսով», կամ վարպետաց դասերով: Փաստորեն ստացվեց, որ «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ն իր գույքը վաճառելուց հետո կարող է վաճառել իր բաժնետոմսերը, բայց այստեղ մի հարց է առաջանում. քանի՞ կոպեկ արժեն Որոտանի բաժնետոմսերը, եթե նույն Որոտանի գույքը արդեն վաճառված է: Իսկ «Որոտան» ՓԲԸ-ն մեկ «շկաֆի» հետ համեմատելն էլ իրոք աննախադեպ համեմատություն էր, որը լիարժեքորեն ներկայացնում է մեր կառավարության գործելաոճի տրամաբանությունը»:

 

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանի թիկնապահը՝ օպերատորին. Արտոնվա՞ծ ա ձեր էս նկարելը ‘
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության երթը (մեծ ֆոտոշարք, լրացված)’