‘Պատգամավոր. Ցարնաևի մահապատժի վճիռն արդարացի է’

1248

«Միացյալ Ռուսաստան» խմբակցության առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչի կարծիքով՝ Բոստոնում իրականացված ահաբեկչական գործողության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևի մահապատժի դատավճիռն արդարացի է՝ դա «օրինական հատուցում է»:

«Ինչ վերաբերում է Ցարնաևի դատավճռին, ապա արդարադատության, գործող օրենսդրության, առողջ բանականության տեսակետից այն միանգամայն ճիշտ է: Ահաբեկչություն է իրականացվել, մարդիկ են զոհվել, և ամենևին կապ չունի, թե ինչ դրդապատճառով… Օրինական հատուցում է… Արդարացի պատիժ է, և յուրաքանչյուր ահաբեկիչ պետք է նման արդարացի պատիժ կրի, կապ չունի՝ որտեղ է դա արել՝ Ամերիկայում, Կանադայում, Անգլիայում, Ռուսաստանում, Բելառուսում թե Վրաստանում»,- РИА Новости-ին ասել է Կլինցևիչը:

Նա նշել է նաև, որ միշտ կողմ է եղել մահապատիժը վերականգնելուն՝ կոռուպցիոներների, ահաբեկիչների, մանկապիղծների, թմրավաճառների նկատմամբ, և մնում է իր համոզմունքին: «Ցավոք՝ մեր սահմանադրությունը դա թույլ չի տալիս»,- ասել է պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Առաջացանք» մինչեւ 1.5% տնտեսական անկում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հրապարակել է իր եկամուտների հայտարարագիրը’