Ուկրաինացի 264 զինվորներ, այդ թվում՝ 53 վիրավոր, տարհանվել են «Ազովստալ» կոմբինատի տարածքից և տեղափոխվել ինքնահռչակ ԴԺՀ-ի տարածք։
Այս տեղեկությունը հաստատել են Կիևում, սակայն նշել են, որ նրանք բոլորը բուժօգնություն ստանալուց հետո կվերադառնան տուն «փոխանակման ընթացակարգի շրջանակներում»։
«Ազովստալում» մնացած զինվորականների թիվը հայտնի չէ։ Փորձագետների գնահատականներով՝ այնտեղ կարող է լինել մի քանի հարյուրից մինչև հազար մարդ։ Ռուսաստանյան ԶԼՄ-ները նշում են երկու հազար թիվը։
Զինվորականների տարհանման ավարտից հետո Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ 82 օր գործարանը պաշտպանած «Ազովի» մարտիկների առաքելությունն ավարտվեց։
Իր գիշերային ուղերձում նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչին և ՄԱԿ-ին՝ կրակի դադարեցման և տարհանումը կազմակերպելու բանակցություններում աջակցության համար։ Զելենսկին նշել է, որ այդ դժվար օրը, ինչպես և միշտ, իշխանություններն առաջնորդվել են «հերոսներն Ուկրաինային ողջ են հարկավոր» սկզբունքով։
Մարտերն ավերված Մարիուպոլի «Ազովստալում» դարձել են ուկրաինական դիմադրության խորհրդանիշը ռուսաստանյան գրեթե եռամսյա ներխուժման ընթացքում։
Փոխանցում է euronews-ը։