«Պատերազմն անխուսափելի է»․ Մոլդովան տնտեսական ճգնաժամ է ապրում

513

Բարձր արժեզրկում, զանգվածային բողոքի ցույցեր՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամը Մոլդովայում սաստկանում է։ Երկրում փակվել է ընդդիմադիր լրատվամիջոցների մեծ մասը՝ «Մոսկվայի համար» աշխատելու պատճառով։ Իշխանությունները խոսում են շուտով «ռուսաստանյան ներխուժման» մասին։

Տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Մուստյացեն հայտարարել է, որ Ռուսաստանը Մոլդովայի վրա կգրոհի կամ հունվար-փետրվարին, կամ մարտ-ապրիլին։ Մոսկվան կզավթի Մերձդնեստրը, իսկ թե հետո ինչ կլինի՝ նա չգիտի։ Ավելի ուշ Տեղեկատվության և անվտանգության ծառայությունից ճշտել են՝ հարվածը կհասցվի Ուկրաինայի տարածքից։

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Ադրեսկուն, որ պատահական զուգադիպությամբ այդ պահին Քիշնևում էր, շտապել է հանգստացնել գործընկերներին․ Բուխարեստը ոչ մի ռազմական սպառնալիք չի տեսնում Մոլդովայի համար։

Սակայն նախագահ Մայա Սանդուի թիմում մարտականորեն են տրամադրված։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Դորին Ռեչանի կարծիքով՝ Արևմուտքը պետք է Քիշնևին հնարավորինս շատ զենք տրամադրի։

Ինչպես նշել է նախկին նախագահ Իգոր Դոդոնը, ծանր տնտեսական ճգաժամի պայմաններում Սանդուն փորձում է բոլոր խնդիրները վերագրել Ռուսաստանին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊետդումայում մեկնաբանել են Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակումը
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է