‘
«Չելսին» կարող է զրկվել սեփականատիրոջից՝ Ռոման Աբրամովիչի հանդեպ բրիտանական իշխանություններից սպասվող պատժամիջոցների պատճառով։ Աբրամովիչը կարող է հայտնվել այն ռուս գործարարների ցուցակում, որոնց հանդեպ կարող են պատժամիջոցներ կիրառվել, գրում է The Times-ը։
Ըստ լուրերի` տեղական իշխանությունները հետաքննություն են իրականացնում Աբրամովիչի և այլ ռուս գործարարների նկատմամբ։ Այս տարվա հունվարին իշխանությունների համար հասանելի է դարձել այն օտարերկրացիների հարստության կուտակման մասին տեղեկությունները, որոնք անշարժ գույք և կապիտալ ունեն Մեծ Բրիտանիայի տարածքում։
Ռոման Աբրամովիչը «Չելսիի» սեփականատերն է 2003 թվականից։ 15 տարվա ընթացքում նա «Չելսիին» դարձրել է Պրեմիեր լիգայում ու Եվրոպայում ամենախոշոր ակումբներից մեկը՝ ծախսելով մոտ 3,5 միլիարդ ֆունտ։ Այդ ընթացքում Կապույտները նվաճել են Պրիմիեր լիգայի 5 տիտղոս, 4 անգամ հաղթել են Անգլիայի գավաթի խաղարկություններում, 3 անգամ՝ Լիգայի գավաթի խաղարկություններում և 2 անգամ Անգլիայի սուպերգավաթի խաղարկություններում, ինչպես նաև մեկական անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի խաղարկություններում։
‘