Պատժամիջոցներ Իրանի մշակույթի նախարարի և Թեհրանի քաղաքապետի դեմ

185

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հետ համակարգմամբ, պատժամիջոցներ է սահմանել իրանցի պաշտոնյաների դեմ՝ կանանց հիջաբ կրելու պարտադրանքի կապակցությամբ։

Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ։

Սահմանափակումները, որոնք ենթադրում են Մեծ Բրիտանիա մուտքի արգելք և բանկային հաշիվների սառեցում՝ եթե դրանք հայտնաբերվեն, սահմանվել են Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամեդ Մեհդի Էսմաիլիի, նրա տեղակալ Մոհամադ Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի և իրանական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնտազեր օլ Մահդիի նկատմամբ։

Նաև պատժամիջոցների տակ է հայտնվել թեհրանական Arvan Cloud ընկերությունը, որը բրիտանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ անվանվել է «Իրանի տեղեկատվական-հաղորդակցության նախարարության առանցքային գործընկերը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայի վարչապետը պատրաստ է հանդիպելու Կիմ Չեն Ինի հետ ցանկացած ժամանակ
Հաջորդ հոդվածըԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցներն ընդդեմ Իրանի