‘Պատմաբաններ. Ճապոնիայի կայսրը չէր ուզում պատերազմել ԱՄՆ-ի դեմ’

722

Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյի՝ 12 հազար էջանոց կենսագրության մեջ, որը հրապարակվել է այսօր, ասվում է, որ միապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ի հետ հակամարտելու հետևանքների մասին:

Հիրոհիտո կայսեր իշխանությունը, որի ընթացքում են տեղի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմը և ապա՝ դրան հետևած ատոմային ռումբերի պայթյունները Հիրոսիմայում և Նագասակիում, ճապոնական պատմության մեջ ամենատևականն է եղել:

Նոր տվյալների համաձայն՝ Հիրոհիտոն, որը, ընդունված կարծիքի համաձայն՝ պաշտպանում էր Տոկիոյի հրամանատարության ագրեսիվ դիրքորոշումը, Պեռլ-Հարբորում ԱՄՆ-ի նավերի վրա Ճապոնիայի հարձակումից առաջ խորհուրդ է տվել չմտնել խելագար պատերազմի մեջ:

Գիրքը կազմելու համար անհրաժեշտ է եղել 24 տարի, նախագիծը ֆինանսավորել է կայսերական պալատի վարչությունը, տեղեկացնում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խորվաթիայի Գոլի-Օտոկ կղզում վաճառվում է բանտ’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգցի ակտիվիստներն ի նշան բողոքի՝ կտրել են մազերը’