‘Պատմաբան. Գառնիի տաճարի մոտ սրճարանի կառուցման աշխատանքներն անօրինական են’

754

Գառնիի տաճարի մոտ սրճարանի կառուցման աշխատանքներն անօրինական են, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատմաբան Վահե Աթանեսյանը: Նրա խոսքով, Գառնիի գյուղական համայնքը կառուցման թույլտվություն չի տվել, հետևաբար` սրճարան կառուցելու աշխատանքներն անօրինական են: Աթանեսյանը նաև նշել է, որ չնայած վերադասների հայտարարություններին`տաճարի մոտ սրճարանի առկայությունը չի նպաստի  զբոսաշրջության զարգացմանը: Աղբի կուտակումը, ռաբիս երաժշտությունը, որն, ինչպես փորձն է ցույց տալիս, նմանօրինակ «օբյեկտների» անբաժան մասն է կազմում, փորձագետի խոսքով, կնվազեցնեն տաճարի մշակութային նշանակությունը: Նրա կարծիքով, ավելի նպատակահարմար կլիներ միջոցներն ուղղել Գառնիի հարևանությամբ թանգարանի ստեղծմանը, որտեղ զբոսաշրջիկները կկարողանային ավելի շատ տեղեկատվություն ստանալ Հայաստանի մշակույթի և պատմության մասին:

 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Սրանց հետ պայքարը մեր վերջին կռիվն է ‘
Հաջորդ հոդվածը‘Արեն Մանուկյան. Այսուհետեւ լինելու է սեւուսպիտակի կռիվ’