‘ Պատմաբան. Պահանջելով Ցեղասպանության միջազգային ճանաչում՝ վիճարկում ենք 1915-1965 թթ. կասկածի չենթարկվող իրողությունը ‘

2309

Պահանջելով Ցեղասպանության միջազգային ճանաչում`մենք վերադարձել ենք զրոյական մակարդակի`վիճարկելով ամբողջ 50  տարի`1915 թ.-ից մինչև 1965 թվականը, կասկածի չենթարկվող իրողությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Այո, այս կամ այն խորհրդարանի կողմից ցանկացած ճանաչում ուղեկցվել է թուրքական կառավարության կեղծ նյարդային արձագանքով`կոչված ցույց տալու իրենց խիստ մտահոգությունն աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչման հեռանկարով: Իրականում դա նրանց ընդհանրապես չի հուզել, իսկ ժխտման քաղաքականությունն ընդամենը հայությանը և Հայաստանին անիմաստ բանավեճի մեջ ներքաշելու նպատակ է հետապնդել: Շատերը չեն նկատել, որ գրեթե բոլոր խորհրդարանների բանաձևերում, բացի ՌԴ Պետդումայից և Հայաստանի ու ԼՂՀ խորհրդարաններից, կետն այն մասին, որ Ցեղասպանությունն իրականացվել է հայերի հայրենիքում, բացակայել է: Մնացած ավելի քան երկու տասնյակ բանաձևում Ցեղասպանության փաստը հիշատակվել է Օսմանյան կայսրության  տարածքում»,- ասել է պատմաբանը:

 

Նախորդ հոդվածը‘Աբսուրդ Երևան-Սիմֆերոպոլ չվերթի շուրջ. կողմերը հակասական հայտարարություններ են անում չվերթի վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու’