Պատմության մեջ առաջին անգամ «Ունիոնը»՝ Բունդեսլիգայի առաջատար

134

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» հյուրընկալվել է «Քյոլնին» եւ առավելության հասել 1:0 հաշվով (տեսանյութ)։ Այս հաղթանակի շնորհիվ «Ունիոնը» պատմության մեջ առաջին անգամ գլխավորել է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Թիմը վաստակել է 14 միավոր եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ֆրայբուրգից»։

Հաջորդ երեք տեղերում են «Բավարիան», «Հոֆենհայմն» ու Դորտմունդի «Բորուսիան»՝ 12-ական միավոր։

«Ունիոն Բեռլինը» 34-րդ ակումբն է, որը գլխավորել է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը պատմության մեջ։

Նախորդ հոդվածը«Քնկոտ Ջոն» արթնացել է
Հաջորդ հոդվածը«Խորտակվող» Բրիտանիայի համար մռայլ հեռանկար են կանխագուշակում