Պատմության ուսուցիչը «զրպարտության» համար դատապարտվել է ազատազրկման

706

Բելառուսի Սմորգոն շրջանում պատմության ուսուցիչը, որն աշակերտներին տեսաֆիլմ է ցուցադրել Սահմանադրության մասին, դատապարտվել է մեկուկես տարվա կալանքի։

Այս տարվա մարտ ամսին տեղի գիմնազիայի մանկավարժ Անդրեյ Պետրովսկին իր աշակերտներին ցուցադրել է Nexta հեռուստաալիքի (որը Բելառուսում ճանաչվել է ծայրահեղական) «Սահմանադրությունը զբաղվում է մարմնավաճառությամբ» հոլովակը։

Բարձրդասարանցի աշակերտների մեջ եղել է տեղական մի պաշտոնյայի որդին, որը բջջային հեռախոսով նկարել է այդ հոլովակը, ապա այն տեղադրել է ընտանեկան «չատում»։

Դրանից հետո Անդրեյ Պետրովսկուն, որը մոտավորապես 20 տարվա մանկավարժական ստաժ ունի, ազատել են աշխատանքից և քրեական գործ են հարուցել նրա դեմ։

Մեղադրական կողմի պնդմամբ՝ Սահմանադրության մասին պատմող հոլովակը «նախագահին վարկաբեկող ակնհայտ սուտ տեղեկություն է պարունակում»։ Ուսուցչին մեղավոր են ճանաչել ՔՕ 367 հոդվածով՝ զրպարտանք՝ Բելառուսի Հանրապետության նախագահի հասցեին։

Ուսուցիչը չի ընդունել մեղքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսը ԱՄՀ-ից կաստանա մեկ միլիարդ դոլար
Հաջորդ հոդվածըՄԻԵԴ․ Խախտվել է Ալեքսանդր Արզումանյանի՝ խոսքի և խաղաղ հավաքների մասնակցության ազատության իրավունքը