‘
Իսլանդիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 48-ամյա անկուսակցական, պատմության պրոֆեսոր Գուդնի Յոհաննեսսոնը: Նա հավաքել է ձայների 39,1 %-ը, հաղորդել է The Guardian-ը:
Երկրի նախկին վարչապետ Դևիդ Օդսոնի օգտին քվեարկել է ընտրողների 13 տոկոսը: Ընտրությունների մասնակցության թիվը գերազանցել է 75 %-ը:
Յոհաննեսսոնը պաշտոնը կստանձնի օգոստոսի 1-ից: Նա կփոխարինի 73-ամյա Օլավյուր Ռագնար Գրիմսսոնին, որը երկիրը գլխավորում է 1996 թվականից:
Նորընտիր նախագահը դասավանդում է Իսլանդիայի համալսարանում: 2003 թ. նա ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: Յոհաննեսսոնն ամուսնացած է, ունի հինգ զավակ:
Իսլանդիայում ընտրություններն անցնում են մեկ փուլով: Հաղթանակի համար բավական է ստանալ ձայների պարզ մեծամասնություն: Փոխանցում է lenta.ru-ն:
‘