Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ВГИК) Տաշքենդի մասնաճյուղի ուսանողուհի Գուլնարա Իվանովան գրող Սթիվեն Քինգից 1 դոլարով գնել է նրա «Մարդը, որը ձեռք չէր սեղմում» պատմվածքի էկրանավորման իրավունքը և դրա հիման վրա ֆիլմ է նկարահանել։
Տեղեկությունը հաստատել է ռեժիսորը RTVI-ին տված մեկնաբանություններում։
Ուսանողուհին մասնակցել է Dollar Baby ծրագրին, որի շրջանակներում Քինգը սկսնակ ռեժիսորներին հնարավորություն է տալիս օգտագործելու իր ստեղծագործությունները։
Իվանովայի նկարահանած ֆիլմը Մալայզիայում կայացած կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն թրիլլեր» անվանակարգում։
Փոխանցում է tass.ru-ն։