ՈւԵՖԱ-ն թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստված եւ կորոնավիրուսով վարակված ու ապաքինված ֆուտբոլիստներին պաշտոնական հանդիպումներից առաջ թեստ չհանձնել, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանափակումների փոփոխությունները։ Թիմերը ինքնուրույն պետք է հետեւեն հանդիպմումների անցկացման քաղաքների համավարակային սահմանափակումներին։
ՈւԵՖԱ-ն նաեւ թույլատրել է երկրպագուների մեկնումը արտագնա հանդիպումների, եթե ընդունող երկրի օրենքները չեն նախատեսում սահմանափակումներ։