‘ «Պատվավոր աքսոր» փեսային՝ ընտրությունները տապալելու համար. Մամուլ’

1211

Ինչպես արդեն նշել էր «Հայկական ժամանակը», Վատիկանում ՀՀ դեսպանատուն է հիմնվելու, և նախնական տեղեկություններով՝ դեսպան է նշանակվելու Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Դեսպանատուն հիմնելու որոշումը խիստ անսպասելի է եղել: Դրանում համոզվում ենք, երբ ուսումնասիրում ենք որոշման նախագծի հարակից փաստաթղթերը, որոնք ներառված են կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում: Դեսպանատունը, ըստ այդ փաստաթղթերի պետք է բացվի այս տարվա ընթացքում, բայց ՀՀ ֆինանսների նախարարությունը եզրակացություն է ներկայացրել, որ 2013թ. պետբյուջեով Վատիկանում դեսպանատուն բացելու համար գումար հատկացված չէ:

Նշենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանատունը տեղակայվելու է Հռոմում, որտեղ արդեն իսկ գտնվում է՝ Իտալիայում ՀՀ դեսպանատունը, իսկ ընդամենը այս տարվա հունվարի վերջին Իտալիայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել: Այս ամենը կարծես հաստատում է այն տեղեկությունները, թե Վատիկանում դեսպանատունը հիմնվում է հատուկ Միքայել Մինասյանի համար, և դա արվում է նրան «պատվավոր աքսոր» ուղարկելու նպատակով՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները տապալելու համար:

Ուշագրավ է, որ Ս. Սարգսյանը Վատիկանում դեսպանատուն բացելու համաձայնությունը տվել է փետրվարի 19-ին: ԱԳՆ-ին, այդ մասին նախագահականից տեղեկանք է տրվել:   

Նախորդ հոդվածը‘Դելֆինարիումը սարքել էին, որ ի՞նչ անեն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում Շուշան Պետրոսյանին օճառներ ու «խիյարներ» կնվիրեն. Մամուլ’