‘
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ կապված պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի՝ Ստամբուլ ժամանելու հետ: Պատրիարքարանի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ Բեքչյանը հունիսի 1-ին ժամը 14:45-ին կժամանի Ստամբուլ: Նույն երեկո աթոռանիստ Մայր տաճարում ժամը 17:00-ին տեղի կունենա «հրաշափառի» և երդման արարողություն: Գարեգին սրբազանը ցանկություն է հայտնել, որ իրեն դիմավորեն Մայր տաճարում, ոչ թե օդանավակայանում:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ մարտի 15-ին Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրություն տեղի ունեցավ, որում Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանը ընտրվեց պատրիարքական տեղապահ՝ վստահորեն գերազանցելով գործող փոխանորդ Արամ Աթեշյանին: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Ստամբուլի աշխարհիկ իշխանությունները չեղյալ էին համարել ընտրությունը եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին թողել պատրիարքական փոխանորդի պաշտոնըում: Մայիսի 24ին Աթեշյանը հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ:
‘