‘Պատրիս Էվրա. ՊՍԺ տեղափոխվելու համար նախ պետք է սպանել Ֆերգյուսոնին’

612

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել ՊՍԺ, ինչպես այդ մասին գրում են լրատվամիջոցները:

«Ես ծնվել եմ Փարիզում, այդ իսկ պատճառով ՊՍԺ-ն գրեթե հարազատ ակումբ է ինձ համար: Ես միշտ սիրել եմ նրան, նույնիսկ երբ հանդես էի գալիս «Մոնակոյի» կազմում: Ցավում էի թիմի համար, երբ նրանց մոտ ճգնաժամ էր եւ նրանք խրվել էին աղյուսակի միջնամասում:

Անկեղծ ասած, հաճելի է նման հետաքրքրվածությունն իմ հանդեպ, ես` միգուցե եւ տեղափոխվեի փարիզյան ակումբ, բայց դրա համար հարկ կլիներ սպանել Ալեքս Ֆերգյուսոնին: Այժմ ես երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ տրանսֆերի մասին բոլոր խոսակցությունները զուտ դատարկ խոսքեր են»,- Էվրայի խոսքն է մեջբերում Associated Press-ը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Անկախության հանրաքվեն ամրագրեց Արցախի անկախ պետականության սկիզբը’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում ձերբակալել են հոգևորականի, որն ինքնահրկիզման է դրդում մարդկանց’