Պատրուշև․ ԱՄՆ-ի գործընկերությունը կիբեռանվտանգության հարցում սպառնում է ԱՊՀ-ին

194

ԱՄՆ-ի պարտադրած գործընկերությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում սպառնում է ԱՊՀ պետությունների ինքնիշխանությանը և հեշտացնում է այդ պետություններում «գունավոր հեղափոխությունների» անցկացումը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Մենք բոլորս ականատեսն ենք եղել, թե ինչպես են Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող  ՀԿ-ները, ԶԼՄ-ները և սոցցանցերը փորձում ապակայունացնել իրադրությունը Ռուսաստանում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրներում»,- հավելել է Պատրուշը։

Ռուսաստանյան իշխանությունները թարմացրել են օրենսդրությունը, որպեսզի ավելի լավ պայքարեն դրսից իրավիճակն ապակայունացնելու  փորձերի դեմ։ Այդ թվում՝ ուժեղացվել է  վերահսկողությունը Արևմուտքի կողմից վերահսկվող  սոցցանցերի և լրատվամիջոցների նկատմամբ, նշել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ Արևմուտքում «տոտալիտար շարժումների» մասին
Հաջորդ հոդվածըSport.es. Մեսսին արհամարհում է «Բարսելոնայի» զանգերը