‘Պարգեւ Օհանյանը՝ հեռուստադատարանի «նախագահ»’

887

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Պարգև Օհանյանը, որը ազատվել էր պաշտոնից, այժմ դարձյալ դատավոր է. նա է «նախագահում» «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ոճիր և պատիժ» դատաիրավական հաղորդման դատական նիստերը, տեղեկացնում է Panorama.am-ը:

Պարգև Օհանյանը աշխատանքից ազատվել էր «Ռոյալ Արմենիա»-ի գործով 2007-ին արդարացման վճիռ կայացնելու համար: «Այդ գործը ստիպեց ինձ այլ աչքով նայել ինքս ինձ, իմ գործին, իմ խղճին: Ստիպված եղա ընտրություն կատարել… Կամ պետք է ես անարդար դատավճիռ կայացնեի եւ մարդկանց դատապարտեի բավականին խիստ պատիժների, եւ կամ, իհարկե, պետք է իրականացնեի վերջապես արդարադատությունը` չունենալով դրա համար, կարելի է ասել, ոչ մի հոգեւոր աջակցություն: Այո, կատարեցի այդ ընտրությունը ու չեմ զղջում», — «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Օհանյանը:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն Ր.Հովհաննիսյանի եւ Ա. Ղուկասյանի «միավորված գործը» կքննի մարտի 11-ից’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Ինձ Երևանի կենտրոնում փուչիկ բռնող ջահելներ պետք չեն’