‘Պարել չցանկացած ռուսաստանցի պաշտոնյան հրաժարական է տվել ‘

846

Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի փոխքաղաքապետ Ալեքսանդր Բոչկարյովը հրաժարական է տվել ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով. նա հրաժարվել էր պարել նախամանորյան տոնակատարության ժամանակ:

Բոչկարյովի խոսքերով, նրա այդ քայլը առաջացրել է քաղաքագլուխ Նիկոլայ Ալաշեեւի զայրույթը, որից հետո փոխքաղաքապետը վճռել է վերջ տալ աշխատանքային հարաբերություններին:

«Այն պահին երբ երաժշտությունը հնչեց, Նիկոլայ Նիկոլայեւիչը (Ալաշեեւը) վեր կացավ եւ հայտարարեց, որ «պարում են բոլորը»: Տեսնելով, որ ես պարահրապարակում չեմ, նա խիստ զարմացավ. չէ՞ որ հրամայված է՝ «բոլո՛րը»: Նա ինձ նկատողություն արեց բավական տհաճ տոնով եւ ի վերջո ավելացրեց՝ «Լավ կանես՝ հրաժարական տաս»», — ռուսաստանցի լրագրողների հետ նախկին փոխքաղաքապետի զրույցը փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանը համալրվեց նոր պատգամավորներով ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմություն. Բանակի հրաձգության հետեւանքով 20 մարդ զոհվել ‘