‘Պարզաբանում՝ հայ զինվորի հարցազրույցի վերաբերյալ. Տեսանյութ’

1344

Քիչ առաջ մեր կայքը ընեթերցողներից մեկից նամակ է ստացել, որտեղ հեղինակը նշում է, որ «Գերեվարված հայ զինծառայողը հարցազրույց է տվել» լուրում սխալ կա: Ընթերցողը նշում է, որ տեսանյութում հայ զինվորը չի ասում, թե «արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։ Ընթերցողը նշում է, որ տեսանյութում զինվորն ասում է. «Ճարս կտրված գնացի, որպեսզի ջուր բերեի»:

Նշենք, որ վերոնշյալ նյութը մեր կայքը պատշաճ հղումով արտատպել էր PanARMENIAN.Net կայքից, որն էլ ներկայացրել էր տվյալ թարգմանությունը: Ու թեեւ թարգմանության համար մեր կայքը, ըստ էության պատասխանատվություն չի կրում, այդուհանդերձ թյուրիմացության համար հայցում ենք մեր ընթերցողների եւ հայ զինվորի հարազատների ներողամտությունը: 

Նախորդ հոդվածը‘Լոս Անջելեսում հայերից բաղկացած հանցավոր խումբ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աբսուրդ. Իրական կարապներին անջուր են թողել, Ազատության հրապարակում կարապ են նկարել՝ ջրի մեջ’