‘
Երեւանի ավագանու անդամ, ավագանու անդամության թեկնածու Նաիրա Նահապետյանը, պարզվում է, «լեզվի սայթաքում է թույլ տվել՝ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարելով, որ քաղաքապետարանը անցած տարիներին «202 հազար 500 միլիոն կիլոմետր» ճանապարհ է ասֆալտապատել:
«Մեկուկես տարվա ընթացքում Երեւանում 2,5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատվել է: Ես իմ Ֆեյսբուքյան էջում այդ ճշտումը մտցրել էի: Ուղղակի շատ շոգ էր, լեզվի սայթաքում թույլ տվեցի, ներողություն եմ խնդրում երեւանցիներից», — iLur.am-ին ասաց տիկին Նահապետյանը:
Շոգի պատճառով, ավագանու անդամը, փաստորեն, ե՛ւ թիվն է սխալ արտաբերել, ե՛ւ չափման միավորը:
‘