Պարզվել է ահաբեկչական ակտ իրականացրած մահապարտի ինքնությունը

359

Անցյալ տարվա օգոստոսին Քաբուլի օդանավակայանում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկիչը դրանից առաջ ազատ է արձակվել աֆղանական Բագրամ բանտից։

Ինչպես նշվում է ԿՀՎ-ի զեկույցում, Աբդուլ Ռահման Լոգարին, որը 2017 թ․ ինժեներական գործ է ուսանել Հնդկաստանի համալսարաններից մեկում, ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եղել։ Նա այն 12 հազար կալանավորներից մեկն էր, այդ թվում՝ 6 հազարը՝ թալիբներ, 1800-ը՝ ԻՊ և 32-ը՝ «Ալ Քաիդայի» անդամներ, որոնց «Թալիբան» շարժումն ազատ էր արձակել Քաբուլում իշխանությունը զավթելուց հետո։

Սական թալիբների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ շարժումը պատասխանատվություն չի կրում Քաբուլի օդանավակայանում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի համար։ «Իսլամական Էմիրաթի կողմից Քաբուլում վերահսկողություն սահմանելուց մի քանի ժամ առաջ Բագրամ բանտում՝ Աֆղանստանի այդ ամենամեծ կալանավայրերից մեկում, բանտախցերի կողպեքները կոտրվել էին, և հազարավոր վտանգավոր կալանավորներ փախել էին․․․ Երկու դեպքերի միջև ժամանակամիջոցը չափազանց կարճ էր՝ հարձակում նախապատրաստելու համար»,- հայտարարել է նա։

Քաբուլի միջազգային օդանավակայանում 2021 թ․ օգոստոսի 26-ին՝ թալիբների ներխուժումից հետո տարհանման ամենաթեժ պահին, պայթյունի հետևանքով զոհվել էր 200 մարդ, այդ թվում՝ ամերիկացի 13 զինծառայող, 210 մարդ վիրավորվել էր։

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածըԱՄՆ կոնգրեսականի ակաունտը արգելափակվել է
Հաջորդ հոդվածըՊոռոշենկո. «Կարգին ծիծաղեցի»