‘Պարզվել է, թե ինչու Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հայկ Բաբուխանյանին’

3808

«Շատերը պետք է ապաշխարեն ազգի, երկրի, այն մարդկանց դեմ, ովքեր ստիպված լքում են մեր երկիրը, այն մարդկանց դեմ, ովքեր կիսասոված վիճակում ամաչել են ՀՀ քաղաքացի ներկայանալ, ովքեր 3-րդ, 4-րդ տեսակի մարդ են դարձել այլ երկրներում, այն գյուղացիների դեմ, ովքեր մի կտոր հացի համար մի ամբողջ տարի մեջքները ծռում են….

Սերժ Սարգսյանը կարող է մեղա գալ, առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ևս կարող է, բայց ես երբեք նրան չեմ պաշտպանի»,- այս տողերի հեղինակը Հայկ Բաբուխանյանն է, ՀՀԿ խմբակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Այս մտքի գոհարը տպագրված է «Իրավունքի» 2006թ. համարներից մեկում:

Հավանաբար, հենց այս խոսքի համար է նա հայտնվել ԱԺ ՀՀԿ խմբակցությունում, ապա և` Սերժ Սարգսյանի կողմից արժանացել շքանշանի: Չնայած բացառված չէ, որ շքանշանը նա ստացել է իր իսկ թերթում՝ «Իրավունքում» տպագրված կոլաժի համար, որտեղ Սերժ Սարգսյանն էշի վրա է նստած, իսկ կոլաժի ներքևում գրված է.

«Տրեխները ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,

Ու մանդրաժը այտերիս, ու КГБ–ի մեդալը կրծքիս տակ,

Ու կրիմինալը հոգուս մեջ, ու ակնոցը աչքերիս,

Ու բարբառը լեզվիս տակ սարից իջա ես քաղաք:

Սերժ Սարգսյան»: 

Նախորդ հոդվածը‘Հրաժարական ներկայացրած դատախազը ԼՂՀ նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Սարգսյանը Փարիզում նման էր զբոսաշրջիկի’