‘Պարզվել է Լոռիում խոզերի անկման պատճառը’

645

2013 թվականի հունիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հագվի համայնքում տեղի էր ունեցել 11 գլուխ խոզի անկում, հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի մամլո ծառայությունը: Անկած խոզերից վերցված ախտաբանաանատոմիական նմուշը Ծառայության աշխատակիցների կողմից ուղարկվել էր լաբորատոր փորձաքննության:

«Փորձաքննության նախնական արդյունքներով՝ նմուշում ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդություն: Այժմ պատրաստ են նաև փորձաքննության վերջնական արդյունքները, և պաստերելյոզի ախտորոշումը հաստատվել է:

Ի պատասխան լրատվամիջոցներում առկա՝ 19-20.06.2013թ. հրապարակումների՝ նշենք, որ ինչպես Հագվի համայնքում, այնպես էլ ՀՀ մյուս համայնքներում խոզերի անկման նոր դեպքեր չեն գրանցվել»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մաս-մաս վաճառելն անվտանգ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում բողոքի ցույցերը չեն մարում ‘