‘Պարզվել է Մոսկվա-Կրասնոդար օդանավում մահացած ՀՀ քաղաքացու ինքնությունը’

1283

Մոսկվա – Կրասնոդար 5325 չվերթի 28 ամյա Հայաստանի քաղաքացի Արման Գալուստյանը մահացել է վայրէջքից մի քանի րոպե առաջ: Այս մասին հաղորդում է lifenews.ru-ն: Լրատվամիջոցի փոխանցմամբ, օդանավակայանում երիտասարդին սպասելիս են եղել հարազատները: Նրանք հայտնել են, որ երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ և Կրասնոդար էր գնում՝ բուժման:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ՝  Երևան-Կրասնոդար չվերթն իրականացնող օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է  «Պաշկովսկի» օդանավակայանի աղբյուրը։

«Նախօրեին երեկոյան օդանավի անձնակազմը զեկուցել է օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Զեկուցելուց վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել», — փոխանցում է աղբյուրը:

 Ըստ աղբյուրի՝ մահացածը Հայաստանի քաղաքացի էր, իսկ մահվան պատճառը, ենթադրաբար, սրտի տագնապն է եղել։

Նախորդ հոդվածը‘Դավիթաշեն գյուղում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալին ընդառաջ. Նեյմարի մասնակցությամբ գերազանց գովազդ (տեսանյութ)’