‘Պարզվել է, որ Բենեդիկտ Քամբերբեթչը Ռիչարդ III-ի ազգականն է’

993

2012 թ. հայտնաբերված մասունքների օգնությամբ Ռիչարդ III-ի ինքնությունը հաստատած գիտնականները պարզել են, որ դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը միապետի ազգականն է. դերասանն ու միապետը երրորդ պորտի ազգականներ են, իսկ նրանց բաժանում է 16 սերունդ: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:

Սկզբում պրոֆեսոր Քևին Շյուրերը նրանց համարել է չորրորդ պորտի ազգականներ, սակայն հետագայում վերանայել է տոհմագրությունը: «Նրանք կապված են մի քանի ազգականներով, բայց ամենամոտը միապետի նախատատն է՝ Ջոան Բոֆորթը: Քամբերբեթչը նաև Եղիսաբեթ II-ի և Ջեյն Գրեյի (Անգլիայի չթագադրված թագուհին՝ 1553 թ. հուլիսի 10-ից 19-ը) ազգականն է»,- հայտարարել է գիտնականը: Փլանթագենեթների դինաստիայի վերջին թագավորի սերունդն են հանդիսանում մեկից մինչև 17 միլիոն բրիտանացիներ, կարծում են հետազոտողները:

Ռիչարդ III-ի ազգականը լինելու հանգամանքով պայմանավորված՝ հանրահայտ դերասանը կմասնակցի արքայի հուղարկավորության արարողությանը Լեսթերի տաճարում: Նա կկարդա հատուկ այդ առիթով դափնեկիր բանաստեղծ Քերոլ Էնն Դաֆիի գրած «Ռիչարդ» պոեմը: Արարողությունը տեղի է ունենալու մարտի 26-ին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել Adimlar ամսագրի խմբագրությունում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիա — Բրազիլիա՝ 1:3 (տեսանյութ)’