‘
The Daily Beast-ի լրագրողները Միշել Օբամային «մերկացրել» են գրկախառնությունների սիրահար լինելու մեջ: Պարբերականի լրագրողները առաջին տիկնոջը կնքել են «Գլխավոր գրկախառնվող» (Hugger in chief) անվամբ՝ այն բանից հետո, երբ նա ապրիլի 25-ին Սպիտակ տանը լրագրողների ամենամյա ընդունելության ընթացքում գրկախառնվել է առնվազն 20 հոգու հետ:
Ընթրիքի մասնակիցներից մեկը՝ Նուր Վազվազը, առաջին տիկնոջ գրկախառնություններն անվանել է լավագույնը: «Կարծում եմ՝ այդ կերպ նա արտահայտում է իր անկեղծ սերն ու կարեկցանքը»:
Ընթրիքի մեկ ուրիշ մասնակից՝ գրող Փեթի Վուդը, պատմել է, որ առաջին տիկինն իր նախորդներից տարբերվում է ոչ միայն իր հաճախակի գրկախառնումներով, այլև դրանց անկեղծությամբ: Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը հիմնականում բխում է հենց Միշել Օբամայից:
2009 թ. Բուկինգհեմյան պալատում Ելիզավետա II հետ հանդիպման ժամանակ Միշել Օբաման, գրկելով թագուհուն՝ կոպտորեն խախտել էր արարողակարգը: Բրիտանական վաղեմի ավանդույթի և արարողակարգի համաձայն՝ թագուհուն դիպչելը կտրականապես արգելվում է: Մինչդեռ թագուհին կարող է դիպչել իր հպատակներից յուրաքանչյուրին՝ նախապես ձեռնոց դնելուց հետո: Փոխանցում է lenta.ru-ն:
‘