‘«Պարի Սեն Ժերմենը»` Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)’

866

Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրում «Մոնպելյեի» նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ «Պարի Սեն Ժերմենը» նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը: Այժմ փարիզյան թիմն ունի 80 միավոր և վերջին տուրից առաջ երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիոնին», որն այս տուրում ոչ-ոքի խաղաց, գերազանցում է 8 միավորով:

Ֆրանսիայի ուժեղագույն ակումբի կոչումը «Պարի Սեն Ժերմենը» նվաճեց հինգերորդ անգամ (1985/86, 1993/94, 2012/13, 2013/14, 2014/15) և երրորդ անգամ անընդմեջ: Լորան Բլանի թիմի համար չեմպիոնական խաղում աչքի ընկան Մատյուիդին և Լավեսին, իսկ «Մոնպելյեի» միակ գոլը խփեց Մունյեն:


Montpellier-Paris : La joie et les réactions ! by PSG

Նախորդ հոդվածը‘Վլադիրմիր Պուտինը Գիշերային հոկեյի լիգայի եզրափակիչ խաղում դուրս է եկել խաղադաշտ’
Հաջորդ հոդվածը‘Տոտտի.«Աշխարհի ցանկացած ակումբ կցանկանար Ջերրարդին իր թիմում տեսնել» ‘