‘Պարույր Հայրիկյանը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան’

1238

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան 2013 թվականի ընտրությունները հետաձգելու պահանջով: Այդ մասին iLur.am-ին ասաց Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը:

Հիշեցնենք, որ որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Իսկ ընտրությունները կհետաձգվեն, եթե Պարույր Հայրիկյանը համապատասխան պահանջով դիմի Սահմանադրական դատարան:

 

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում կորած ամերիկուհուն սպանելուց առաջ բռնաբարել են’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում չի ստեղծվի Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող հանձնաժողով’