‘Պարույր Հայրիկյանը ներկայացավ դատարան’

1363

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,շ քննվող՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա նիստին ներկայացավ տուժող Պ. Հայրիկյանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը: Նա այսօր պետք է ցուցմունքներ տա իր նկատմամբ հունվարի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած սպանության փորձի դեպքի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, Հայրիկյանը վերջերս է վերադարձել արտերկրից և ներկայումս բուժում է ստանում Հայաստանում:

Հիշեցնենք, որ սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, իսկ սպանության փորձ կատարելու մեջ՝ ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Օհանյանը հունիսի 15-ին կընտրվի Երևանի քաղաքապետի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Օֆշորում հաշիվ բացելով փող չեն լվանում’