‘
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը:
Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի ու Խաչիկ Պողոսյանի դեմ:
Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Պարույր Հայրիկյանի հայցադիմումը, ըստ որի՝ Հայրիկյանը 42 մլն 524 հազար դրամ փոխհատուցում է պահանջում հասցված վնասի համար:
Հիշեցնենք, որ Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար գործադիրը պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը:
‘