‘Պարույր Հայրիկյանի վրա կրակողը ձերբակալված է. Նա այս պահին պետք է ներկայացնի հրազենը, որով կրակել էր (լրացաված)’

1634

ՀՀ նախագահի` մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանը facebook-յան իր էջում ուշագրավ գրառում է կատարել: «Հունվարի 31-ի հանցագործության` մահափորձի վերաբերյալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր` դատարկախոս թափթփուկների համար: Շատ բան ասել չեմ կարող` բացահայտումն սկսված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Պարույր Հայրիկյանը: Նա տեղեկացրել է, որ դրա մասին պաշտոնական տեղեկատվություն կլինի:

Ավելի վաղ news.shanttv.com-ը հայտնել էր, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան ձերբակալվել է այն անձը, ով կրակել էր ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի վրա:

ԱԱԾ-ում մեր թղթակցին չեն կարողացել ոչ հերքել, ոչ էլ հաստատել տեղեկությունը՝ նշելով.

«Ավելի ուշ կտարածենք հայտարարություն»:

13:36

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ քննչական վարչությունների խմբերը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ օպերատիվ տվյալներն իրականացնելով, ԱԱԾ քննչական վարչություն են բերման ենթարկել Երևանում փաստացի բնակվող մի քաղաքացու։

Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված քաղաքացին կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։ Մեր տեղեկություններով, նշված անձը ԱԱԾ-ում տվել է խոստովանական ցուցմունք, և արդեն օպերատիվ քննչական խմբին պետք է ներկայացնի այն հրազենը, որով կրակոցներ է արձակել, իսկ հետո թաքցրել այն։

Մահափորձը բացահայտվել է նաև ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ ուժերով, ինչպես նաև այն տեսախցիկների շնորհիվ, որոնք քննչական խումբը առգրավել էր։

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Նոր կուսակցության ղեկավար պետք է լինի Տեր-Պետրոսյանը’
Հաջորդ հոդվածը‘Սևանի մայրուղու վրա իրար են բախվել 30-ից ավել մեքենաներ (լուսանկարներ)’