‘
Բելգրադի «Պարտիզանի» ֆանատները «Մաչվայի» դեմ ֆուտբոլի Սերբիայի առաջնության 21-րդ տուրի խաղում տրիբունայից ձնագնդիներով հարվածել են եզրային մրցավարին:
Այդ կերպ երկրպագուներն իրենց դժգոհությունն են արտահայտել մրցավարի գործողություններին: Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտից հեռացվել է «Պարտիզանի» պաշտպան Սլոբոդան Ուրոշեւիչը:
Բելգրադում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: «Պարտիզանը» 44 միավորով երրորդ տեղում է եւ 12 միավոր հետ է առաջատար «Ցրվենա Զվեզդայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
‘