‘ՊԲ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում’

1835

Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին:

Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ չի ունեցել, տեղեկացնում է Արցախի ՊՆ տեղեկատվության ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Նեմեց Ռուբոն չի պատրաստվում լքել ՀՖՖ նախագահի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Լիտվան Ռուսաստանի սահմանին 1,3 մլն եվրո արժողությամբ պատ կկառուցի’