‘ՊԲ. Խախտում են հրադադարը, 1 վիրավոր ‘

1430

ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:

Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող:

Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանում հնչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ’