‘ՊԲ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ’

1550

ԼՂՀ ՊԲ-ն հաղորդում է, որ հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Մեռնել հանուն Էրդողանի’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ՔԿ-ի պաշտոնյաների մոտ թանկարժեք ժամացույցների հավաքածու է հայտնաբերվել’