‘ՊԲ. Շփման գծում արձանագրվել են հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ’

2005

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն ռասիզմի համար պատժել է Ադրբեջանին’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Գվարդիոլան իրավացի էր»’