‘
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաջորդ մրցաշրջանում եւս կմնա իր պաշտոնում, գրում է The Guardian-ը։
Իրենց պաշտոնները կպահպանեն նաեւ անգլիական ակումբի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնն ու գործադիր տնօրեն Ֆորան Սորիանոն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ պաշտպանել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաեւ երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայում պայքարը լքեց 1/8 եզրափակիչից։ Պելեգրինին 2013-ից է գլխավորում անգլիական ակումբը։
‘