‘Պելեգրինին վիրավորված չէ Գվարդիոլայից’

1314

«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ վիրավորված չէ «Մանչեսթեր Սիթիից»՝ Պեպ Գվարդիոլայի նշանակումից առաջ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար։

Պելեգրինիին հրաժեշտ տալու և Գվարդիոլային նշանակելու մասին «Սիթին» հայտարարել էր մրցաշրջանի կեսերին։ Մանուելը ստիպված էր փոխել ապագայի իր ծրագրերը։

Այնուամենայնիվ չիլիացին վիրավորված չէ Պեպից և «Սիթիի» ղեկավարությունից։ Հենց սկզբից Պելեգրինին գիտեր, որ Քաղաքաբնակները նախապատվությունը կտան Գվարդիոլային։

— Դեռևս պայմանագիր կնքելուց առաջ գիտեի, որ նրանք երկու տարբերակ ունեն. կամ՝ ես, կամ՝ Գվարդիոլան։ Պեպը պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ, այդ պատճառով էլ ինձ ընտրեցին։ Ես գիտեի, որ երբ Գվարդիոլան ցանկանա աշխատել Անգլիայում՝ նա հենց «Սիթի» կուղևորվի։ Արդյունքում ես ավարտեցի իմ եռամյա փուլը, որի ընթացքում հաղթեցի Պրեմիեր լիգայում և նվաճեցի Լիգայի երկու գավաթ։ Հավատացեք՝ ոչ մի խնդիր չունեմ «Սիթիի» սեփականատերերի կամ էլ Պեպի հետ։ Նրանք բոլորն էլ իմ ընկերներն են, որոնց հետ երեք հրաշալի տարիներ եմ անցկացրել,- Պելեգրինիին է մեջբերում Evening Standard-ը։

Նախորդ հոդվածը‘Էդգար Մանուչարյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել’