‘Պելեգրինի. «Արդեն երկու տարի է ասում են, թե Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», բայց դա իմ խնդիրը չէ»’

892

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հրաժարվել է մեկնաբանել Լիոնել Մեսսիի և Խոսեպ Գվարդիոլայի վերաբերյալ շրջանառվող լուրերը:

Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը «Բարսելոնայի» առաջատարին տարեկան 57 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, իսկ «Բավարիայի» գլխավոր մարզիչը 2016 թվականի ամռանը փոխարինելու է Պելեգրինիին:

-Ես չեմ քննարկում շշուկները: Միայն կարծում եմ` յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է իր թիմում տեսնել Մեսսիին: Գվարդիոլայի վերաբերյալ լուրերի առնչությամբ նույնը կասեմ` ես չեմ մեկնաբանում շշուկները: Արդեն երկու տարի է ասում են, թե Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», բայց դա իմ խնդիրը չէ,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Սքոուլզ. ««Բարսելոնան» ու «Բավարիան» առաջ են անցել մյուսներից»’
Հաջորդ հոդվածը‘Դանիացի փորձագետ. ՀՖՖ նախագահը, գուցե, փորձում է քննադատությունները ֆուտբոլիստների կողմ շեղել’