‘
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ակնարկել է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի` իր ակումբ տեղափոխությունը քիչ հավանական է:
Շրջանառվող լուրերի համաձայն` ֆուտբոլիստը կարող է հեռանալ կատալոնական ակումբից: Նրա տրանսֆերի ձեռքբերման հավակնորդների թվում նշվում են «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ՊՍԺ-ն, «Բավարիա»-ն և անգամ «Ռեալ»-ը:
«Մենք շատ կարևոր ակումբ ենք, քանի որ ներկայումս կարող ենք մեզ թույլ տալ գնել նույնքան խաղացողների իրավունքներ, որքան 6, 7, 8 կամ 9 այլ ակումբներ: Բայց ինձ համար դժվար է պատկերացնել «Բարսելոնա»-ն առանց Մեսսիի: Չգիտեմ, թե ինչ է կատարվում կատալոնական ակումբում»,- Daily Express-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:
‘