‘Պելեգրինի. «Մոուրինյոյի հեռացումը վատ նորություն է Պրեմիեր լիգայի համար»’

897

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին «Չելսիի» ղեկավարության՝ Ժոզե Մոուրինյուին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Անգլիայի Պրեմիեր լիգան կզգա Մոուրինյուի բացակայությունը: Ես այլ աշխատաոճ ունեմ, բայց Մոուրինյուն իմ թշնամին չէր: Նրա հեռացումը վատ նորություն է Պրեմիեր լիգայի համար,-չիլիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 16-րդ տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 15 միավոր:

Նախորդ հոդվածը‘ՍԴ դիմելու համար հավաքվել է 19 ստորագրություն. դեռ ժամանակ կա’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին «Բավարիայում» կստանա 15 միլիոն եվրո’