‘
Լոնդոնյան «Քրիստալ Փելեսը» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն։ Դա կարող է լինել Մաուրիսիո Պելեգրինոն։ Ինչպես հաղորդում է անգլիական մամուլը՝ կողմերի միջև բանակցությունները մոտենում են ավարտին։
Sky Sports News-ի տեղեկություններով Պելեգրինոն Եվրոպայի շատ ակումբների ուշադրությունն է հրավիրել իր վրա այն բանից հետո, երբ իսպանական «Ալավեսին» Լա լիգայում հասցրեց 9-րդ տեղ և թիմի հետ միասին դուրս եկավ Կոպա դել Ռեյի եզրափակիչ։
Արգենտինացի մասնագետը դիտարկվում էր որպես «Սևիլիայի» գլխավոր մարզչի թեկնածու, սակայն անդալուզցիներին գլխավորեց «Սելթիկի» նախկին մարզիչ Էդուարդո Բերիցոն։
‘