‘Պելեի որդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման’

812

Էդսոն Չոլբի Նասիմենտուն՝ «Սանտոս» ակումբի նախկին դարպասապահը և հանրահռչակ ֆուտբոլիստ Պելեի որդին, դատապարտվել է 33 տարվա ազատազրկման՝ թմրավաճառքի փողերի լվացման մեղադրանքով, հաղորդել է բրազիալական Globo մեդիաընկերությունը: Նասիմենտուն իրավունք ունի բողոքարկելու դատավճիռը:

Դարպասապահը ստիպված է եղել սպորտից հեռանալ 29 տարեկանում, այն բանից հետո, երբ նրան վեցամսյա կալանքի դատապարտեցին փողոցային ավտոարշավներին մասնակցելու համար, որոնց ժամանակ զոհվել էր մի մոտոցիկլիստ: 2005 թ. նա ձերբակալվել էր կոկաինի վաճառքի համար և բանտից դուրս եկել 2006-ին:

Պելեն աշխարհի եռակի չեմպիոն է, ՖԻՖԱ-ի վարկածով՝ քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստը: Խաղացել է «Սանտոս» և «Նյու Յորք Կոսմոս» ակումբներում: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 խաղ և խփել է 77 գոլ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Էներգիան» խոստանում է տիեզերական զբոսաշրջիկներին հասցնել Լուսին’
Հաջորդ հոդվածը‘Հետազոտություն. Օտար լեզուն երկարացնում է ուղեղի կյանքը’