‘Պելեի վերջին կիրքը’

1025

Ճապոնական ծագում ունեցող կին գործարար Մասիա Սիբելե Աոկին կդառնա լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի երրորդ կինը: Այս մասին հաղորդում  La Republica-ն:

Հարսանյաց արարողության ճշգրիտ օրը  չի բարձրաձայնվում: Հարսանքից հետո զույգը նախատեսում է ապրել Սան Պաուլուում: Աշխահահռչակ ֆուտբոլիստ չի ժխտել մամուլում հայտնված իր ամուսնության մասին լուրերը՝ Մարսիային անվանելով «Ի վերջին կիրքը»:

Եռակի աշխարհի չեմպիոնը երկու անգամ ամուսնացած է եղել: 1966 թվականին 25 տարեկանում նա ամուսնացել է Հիմենիա Ռոզմարի Շոլբիի հետ և ունեցել է 3 երեխա՝ Քելին, Էդսոնը և Ջենիֆերը: 1982 թ. նա ամուսնալուծվել է: 1994 թվականին նա կրկին ամուսնացել է: Այս անգամ նրա ընտրյալն էր Ասիրյա Լեմոս Սեյշասը: Այս ամուսնությունից ծնվել են Պելեի զույգ երեխաները՝ Ժոշուան և Սելեստեն, որոնք հիմա 17 տարեկան են:

73-ամյա բրազիլացու հարսնացուն նրանից երիտասարդ է 25 տարով:

Պելեն առաջին կնոջ՝ Հիմենիա Ռոզմարի Շոլբիի և աղջկա՝ Քելիի հետ 

Պելեն և երկրորդ կինը՝ Ասիրյա Լեմոս Սեյշասը

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Այսօր սպասվում է +35 աստիճան’
Հաջորդ հոդվածը‘Օլիմպիադայի վերջին տուրի ժամանակ շախմատիստ է մահացել’