‘
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարներ Քրիստիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մրցակցության մասին։
«Շատ բարդ է համեմատել նրանց, քանի որ տարբեր ֆուտբոլիստներ են։ Ինձ ավելի սրտամոտ է Մեսսիի խաղաոճը։ Վերջին տասը տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, անկասկած, եղել է Մեսսին։
Ռոնալդուն ավելի շուտ կենտրոնական հարձակվող է, նա նման է բրազիլացի Ռոնալդոյին, բավական շատ գոլեր է խփում, իսկ Մեսսին ավելի շատ խաղում է այնպես, ինչպես թիմին է պետք։ Երկուսն էլ ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են, բայց իմ թիմում կուզենայի Մեսսիին տեսնել»,-ասել է ֆուտբոլի արքան։
‘