Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեի առողջական վիճակը չափազանց ծանր է։ Այդ մասին Թվիթերում արած գրառումով հայտնել է բրիտանացի գործարար եւ մարզական մենեջեր Ֆրենկ Խալիդը։
«Պելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին եւ ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում։ Ընտանիքն ասում է, որ նրա վիճակը վատանում է»,- գրել է Խալիդը։
82-ամյա Պելեն ունի նաեւ երիկամների եւ սրտի անբավարարություն։
Ավելի վաղ Պելեի զարմուհիները սոցիալական ցանցերում տեսանյութ էին հրապարակել հիվանդանոցից։
