‘Պելե. Հուսով եմ, որ ներկա կլինեմ Բրազիլիա-Ռուսաստան եզրափակչին’

2203

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հույս է հայտնել, որ Աշխարհի 2018թ. առաջնության եզրափակչում միմյանց կհանդիպեն Ռուսաստանի և Բրազիլիայի հավաքականները: 

«Հուսով եմ, որ Աշխարհի առաջնության եզրափակչում միմյանց կհանդիպեն Բրազիլիան ու Ռուսաստանը և ես ներկա կլինեմ այդ խաղին: Քչերը գիտեն, որ ես վերջերս վիրահատության եմ ենթարկվել և չեմ կարող մասնակցել Ռուսաստանում կայանալիք «Մունդիալին»»,- կատակել է Բրազիլացին:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018թ. առաջնությունը կմենկարկի 2018 թվականի հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Հանդիպումները կկայանան Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Եկատերինբուրգում, Սամարայում, Սոչիում և Ռոստովում:

Նախորդ հոդվածը‘Արգենտինացի պաշտպանն ասեղով վնասել է մրցակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Կուրտուան մերժել է նոր պայմանագիր կնքելու «Չելսի»-ի առաջարկը’